21/05/2010 16:30
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ Է
Մեծ Բրիտանիայի պետական բյուջեի ապրիլյան պակասուրդը սահմանվել է այս երկրի համար ռեկորդային մակարդակում: Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2010 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով այս երկրի պետական բյուջեի պակասուրդը կազմել է շուրջ 10 մլրդ ֆունտ ստեռլինգ (14,4 մլրդ դոլար): Նշենք, որ 2009 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով Մեծ Բրիտանիայի պետական բյուջեի պակասուրդը կազմել էր 8,8 մլրդ ֆունտ ստեռլինգ:
Հատկանշական է, որ ապրիլ ամսվա ընթացքում պետական բյուջեի պակասուրդի աճին զուգընթաց Մեծ Բրիտանիայում գրանցվել է նաև հարկային մուտքների համախառն ծավալի աճ` շուրջ 7,2%-ով:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
