24/05/2010 11:05
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ BSH ԿՈՆՑԵՌԸ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Կենցաղային տեխնիկայի արտադրությամբ համաշխարհային առաջատար գերմանական Bosch und Siemens Hausgerate GmbH (BSH) ընկերությունն ամփոփել է 2009 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության շրջանառության համախառն ծավալը կրճատվել է շուրջ 4%-ով և կազմել 8,405 մլրդ եվրո: Այս նույն ժամանակահատավածում, աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ, ընկերությանը հաջողվել է զգալի կրճատել արտադրական ծախսերը և ապահովել գործառնական շահույթի 2,3% աճ: Հաշվետու տարվա արդյունքներով BSH կոնցեռնի գործառնական շահույթը կազմել է 534 մլն դոլար, իսկ հասույթը, աճելով շուրջ 1,4%-ով, կազմել է 517 մլն եվրո:
Հատկանշական է, որ BSH ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների աճ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում: Այսպես, Գերմանիայում ընկերության շրջանառության համախառն ծավալն աճել է 4,4%-ով և կազմել 1,85 մլրդ եվրո, իսկ միայն Չինաստանում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 26%-ով: Հյուսիսային Ամերիկայի երկրներում գերմանական ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների ակում:
BSH կոնցեռնը հիմնադրվել է 1967 թվականին: Ներկայումս այն միավորում է 41 գործարաններ` աշխարհի 13 երկրներում:
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
Արծաթ
694.65
+24.91
18:04 22/07/26
15:00 22/07/26
