24/05/2010 11:28
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԽԱԽՏՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՄ-Ը ԿԿԻՐԱՌԻ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ
Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարները համաձայնեցրել են ԵՄ-ի շրջանակներում ֆինանսական կայունության ապահովման նպատակով իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումների ցանկը: Մասնավորապես, ԵՄ ֆինանսական կառույցները որոշում են ընդունել սանկցիաներ կիրառել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք կխախտեն բյուջեի պակասուրդի սահմանափակումները:
Ներկայումս բյուջեի պակասուրդի և պետական պարտքի սահմանափակումների առնչությամբ լուրջ խնդիրներ ունեն Եվրագոտու այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունաստանը, Իսպանիան, Պորտուգալիան:
Նշենք, որ 2007 թվականին ընդունված որոշման համաձայն Եվրագոտու անդամ երկրների տարեկան բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի երկրի ՀՆԱ-ի 3%-ը, իսկ պետական պարտքն, իր հերթին, չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60%-ը:
Հիշեցնենք նաև, որ ընթացիկ տարվա մայիսի 7-ին ԵՄ անդամ երկրները որոշում էին ընդունել 750 մլրդ եվրո ընդհանուր ծավալով հակաճգնաժամային ֆոնդի ստեղծման վերաբերյալ, որի միջոցներն ուղղվելու են ԵՄ անդամ երկրների ֆինանսական համակարգերի կայունացմանը:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
