24/05/2010 16:35
ԱՄՆ-Ն ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ-ն և Չինաստանը որոշել են աջակցել Եվրամիությանը` հաղթահարել պարտքային ճգնաժամը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի կենտրոնական բանկի նախագահ Չժոուն Սյաչոուն` ամփոփելով Պեկինում ընթացող չին-ամերիկյան կոնֆերանսի արդյունքները: Հայտարարության համաձայն` Չինաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները պատրաստ են աջակցել ներկայումս պարտքային խնդիրների առջև հայտնված եվրոպական երկրներին:
Չինաստանի ԿԲ նախագահի համոզմամբ` Եվրամիության այժմյան խնդիրները կրում են ժամանակավոր բնույթ և չեն խոչընդոտի համաշխարհային տնտեսության վերականգնման ներկայիս միտումների ընդլայնմանը:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
