26/05/2010 16:29
ՃՈԽՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
ճոխության ապրանքների արտադրությամբ հայտնի բրիտանական Burberry ընկերությունն, անգամ ճգնաժամի պայմաններում, գրանցել է վաճառքի ծավալների աճ: 2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտ 31-ին, նորաձևության ոլորտում առաջատար բրիտանական այս ընկերությունն ապահովել է շահույթ` 215 մլն ֆունտ ստեռլինգ մակարդակում: Հաշվետու տարվա ընթացքում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 7%-ով:
154-ամյա պատմություն ունեցող Burberry ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2010-2011 ֆինանսական տարվա ընթացքում ընկերությունը մտադիր է ընդլայնել ներդրումների ընդհանուր ծավալը, զարգացնել ինտերնետային առևտուրը, ինչպես նաև գրավել նոր շուկաներ: Ընկերության արտադրանքն այսուհետ կներկայացվի նաև Մեքսիկայում, Հնդկաստանում և Բրազիլիայում:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
