27/05/2010 11:42
ՏՀԶԿ-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՒԿ ԱՃ
2010 թվականի համար Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) կանխատեսում է համաշխարհային տնտեսության աճ` 4,6%-ի շրջանակներում: Հատկանշական է, որ տնտեսական աճի կանխատեսվող այս մակարդակը գերազանցում են մինչճգնաժամային հինգ տարիներին համաշխարհային տնտեսությունում գրանցված տնտեսական աճի ցուցանիշի միջին մակարդակը: 2003-2007 թվականներին համաշխարհային տնտեսության միջին տարեկան աճը կազմել է 3,6%: 2011 թվականի համար ՏՀԶԿ վերլուծաբանները կանխատեսել են համաշխարհային տնտեսոթյան 4,5% աճ:
ՏՀԶԿ զեկույցում ներկայացված կանխատեսումների համաձայն 2011-2015 թվականներին համաշխարհային տնտեսության տարեկան միջին աճը կկազմի 3,7%, ընդ որում համաշխարհային տնտեսության աճն առավելապես կապահովեն զարգացող շուկաները:
Տնտեսության գերտաքացումից խուսափելու նպատակով ՏՀԶԿ վերլուծաբանները Չինաստանին և Հնդկաստանին խորհուրդ են տալիս վարել զսպող դրամավարկային քաղաքականություն, իսկ զարգացած երկրներին առաջարկում են միջոցառումներ ձեռնարկել պետական պարտքի պակասուրդի ծավալների կրճատման ուղղությամբ:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
