27/05/2010 18:42
ԱՄՀ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՎ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) մտահոգված է Իտալիայի տնտեսության հեռանկարներով: Ինչպես նշվում է ԱՄՀ հրապարակած պաշտոնական փաստաթղթերում` անցյալ տարի, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավոված, Իտալիայում գրանցվել է արտադրության ծավալների աննախադեպ անկում: 2009 թվականի արդյունքներով Իտալիայի ՀՆԱ-ն կրճատվել էր 5%-ով:
ԱՄՀ վերլուծաբանների գնահատմամբ` Իտալիայի տնտեսության վերականգնման գործընթացը կպահանջի երկար ժամանակ: 2010 թվականի համար ԱՄՀ-ն կանխատեսում է Իտալիայի ՀՆԱ-ի 0,8% աճ:
Հատկանշական է, որ 2009 թվականի ընթացքում Իտալիայի կառավարության վարած հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները ԱՄՀ վերլուծաբանները գնահատել են անկայուն և ոչ արդյունավետ: Նախորդ տարվա արդյունքներով Իտալիայի պետական բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 5,3%-ը, իսկ պետական պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 115,8%-ը:
12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
Արծաթ
766.85
+14.37
11:04 12/08/26
