Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Մեկնարկել է Hero House-ի Արհեստական Բանականության Ինկուբացիոն ծրագրի 2020 շրջափուլը
03/08/2020 14:20
Կիսվել

Մեկնարկել է Hero House-ի Արհեստական Բանականության Ինկուբացիոն ծրագրի 2020 շրջափուլը

Ծրագրի երկրորդ շրջափուլը իրականանում է Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի աջակցությամբ

ՀԵԵՀ Ձեռնարկատիրության ակադեմիան և SmartGateVC-ն միավորում են ուժերը իրականացնելու Hero House AI Ինկուբացիոն ծրագրը, որը COVID-19-ի համավարակով պայմանավորված տեղի կունենա հեռավար կարգով։ Ծրագիրը նպաստում է նորարարության և գիտության զարգացմանը՝ աջակցելով գիտական հետազոտություններին, որոնք կազմակերպություններին զինում են ժամանակակից տեխնոլոգիաներով և հնարավորություն տալիս մասշտաբայնացման զարգացման :

Ծրագիրը թիրախավորում է բավականաչափ տվյալներ ունեցող նորաստեղծ ձեռնարկությունների և նրանց կապում ոլորտի առաջատար մասնագետների կողմից վերահսկվող ուսանողական խմբերի: Ծրագիրն ունի մասնակից ընկերությունների մասշտաբայնության զարգացման և նոր բիզնես մոդելների մշակման նպատակ։ Զուգահեռաբար, հետազոտական խմբերում ներգրավված ուսանողները փորձառու AI մասնագետների վերահսկողության ներքո աշխատելու ընթացքում ձեռք կբերեն գործնական փորձ։

Ծրագրի ընդհանուր գիտական հսկողությունը կտրամադրվի SmartGateVC– ի գործընկեր և YerevaNN– ի խորհրդի անդամ Վազգեն Հակոբջանյանի և metric-ի հիմնադիր և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Հրանտ Դավթյանի կողմից:

SmartGateVC – ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը նշում է. «Մենք տեսնում ենք Hero House AI Ինկուբացիոն ծրագիրը որպես տեխնոլոգիական ընկերությունների համար հնարավորություն՝ բարելավելու իրենց բիզնեսը և ստեղծելու մասշտաբային լուծումներ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, որտեղ անհատականացումը կարևոր մրցակցային առավելություն է: Ծրագիրը մշակել ենք խթանելու արդյունաբերություն-ակադեմիա համագործակցությունը՝ ներգրավելով համալսարանների ուսանողների AI մոդելավորման մեջ»:

Hero House AI Ինկուբացիոն ծրագրի առաջին փորձնական շրջափուլը իրականացվել է Եվրոպական Միության SMEDA ծրագրի աջակցությամբ։  Այն տեղի է ունեցել 2019 թվականի հունիսից սեպտեմբեր ամիսներին, որի ընթացքում 11 հետազոտողներ

աջակցել են 7 ընկերությունների AI մոդելների ստեղծմանը: Այդ ժամանակից ի վեր ծրագիրը մեծ պահանջարկ ունի տեխնոլոգիական համայնքում: Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամն աջակցում է ծրագրի երկրորդ շրջափուլի իրականացմանը, որը կարտացոլի փորձնական շրջափուլից վերցված դասերը և 12 ընկերությունների, 24 ուսանողների և 4-6 հետազոտական  ղեկավարների ներգրավման արդյունքում կունենա ավելի մեծ ազդեցություն: Ծրագրի տևողությունը 26 շաբաթ է՝ սկսած 2020 թվականի հուլիսի 27-ից մինչև 2021-ի հունվարի 30-ը:

Ըստ ՀԵԵՀ զարգացման հիմնադրամի նախագահ Մարկուս Ասչենդորֆի, ով առաջնորդում է Ձեռնարկատիրության ակադեմիան. «ՀԵԵՀ-ը վաղուց է գնահատել տեխնոլոգիական նորարարությունների ներուժը ձեռնարկատիրության զարգացման և միկրո և փոքր ձեռնարկություների առաջխաղացման մեջ: Աջակցելով այս փորձված ինկուբացիոն ծրագրին ` ՀԵԵՀ Ձեռնարկատիրության ակադեմիան նպատակ ունի բարձրացնելու տեխնոլոգիական գաղափարների ազդեցությունը տարածաշրջանում բիզնես զարգացման վրա»:

Հետազոտության ղեկավարները և AI-ի կիրառման ներուժ ունեցող ընկերությունները կարող են դիմել 2020 թվականի հուլիս 30-ից սկսած։ Դիմումների վերջնաժամկետը 2020 թվականի օգոստոսի 14-ն է: Հայտերը հասանելի են www.herohouse.am/ai-incubator էջում։

SmartGateVC– ի գործընկեր Աշոտ Արզումանյանը մեջբերում է. «Մենք տեսնում ենք Hero House AI Ինկուբացիոն ծրագիրը որպես կարևոր նախաձեռնություն, որը ընկերություններին դարձնում է բարձր տեխնոլոգիական ՝ գործընթացներում ներդնելով AI-ի ամուր հիմունքներ»:

Նախագծերի և հետազոտական ղեկավարների ընտրության և համապատասխանեցման գործընթացից հետո 2020 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը հայտերը կբացվեն ուսանողների համար: Ուսանողները կարող են դիմել միանալու արդեն իսկ կազմված նախագիծ-հետազոտական ղեկավար խմբերին՝ ելնելով սեփական հետազոտական նախասիրություններից։

Hero House AI Ինկուբատորը 26-շաբաթյա ծրագիր է՝ նախատեսված համախմբելու (1) AI-ի կիրառման ներուժ ունեցող ընկերությունների, (2) համալսարանների և ոլորտի առաջատար Մեքենայական ՈՒսուցման հետազոտական ղեկավարների, և (3) մեքենայական ուսուցման կամ հարակից գիտության ճյուղերում հետազոտություններ իրականացնող ուսանողների (ընտրված ղեկավարների կողմից) ՝ ստեղծելու մասշտաբայնության պոտենցիալ ունեղոց և ներդրումների ենթակա ստարտափների աղբյուր և խթանելու գիտական հետազոտությունները Հայաստանի բուհերում: ՀԵԵՀ Ձեռնարկատիրության ակադեմիան և SmartGateVC-ն միավորում են ուժերը իրականացնելու Hero House AI Ինկուբացիոն ծրագրի երկրորդ շրջափուլը EU4Business նախաձեռնության շրջանակում։ Ծրագիրը համագործակցություն է ստեղծում կրթության և արդյունաբերական ոլորտների միջև, ուսանողներին և երիտասարդ մասնագետների ապահովելով ոլորտին համապատասխան գործնական գիտելիքներով: Այն նաև ստեղծում է ամուր կապեր ուսանողների, հետազոտողների, գիտնականների և մասնագետների միջև, միաժամանակ խթանելով ձեռնարկատիրական մշակույթը գիտության, արդյունաբերության և համալսարանների շրջանում: Hero House AI Ինկուբատորն առաջին անգամ գործարկվել է 2018 թվականի հունիսին ՝ EU4Business նախաձեռնության ներքո գործող “Support to SME Development in Armenia” (EU-SMEDA) ծրագրի աջակցությամբ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.herohouse.am/ai-incubator:

Ֆոնդի զարգացման ֆինանսավորման մանդատին աջակցելու համար 2006թ-ին ստեղծվել է European Fund for Southeast Europe (EFSE) (Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի)  զարգացման հիմնադրամը: Այն իրականացնում է արդյունավետ, նպատակային և նորարարական տեխնիկական օժանդակություն` նպատակային երկրներում հիմնադրամի զարգացման ֆինանսական մանդատի ազդեցությունն ու ծավալները առավելագույնի հասցնելու համար: EFSE Entrepreneurship Academy (ՀԵԵՀ Ձեռնարկատիրության ակադեմիան) EFSE Development Facility (ՀԵԵՀ զարգացման հիմնադրամի) նախաձեռնությունն է, որը ներառում է մի շարք ծրագրեր` տարածաշրջանում EFSE-ի թիրախ հանդիսացող ստարտափներին աջակցելու համար: Համագործակցելով ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրեր վարող տեղական կազմակերպությունների հետ՝ Ձեռնարկատիրության ակադեմիան ձեռներեցներին տրամադրում է առաջնորդություն, ռեսուրսներ, մենթորային օգնություն, ծանոթություններն ընդլայնելու հնարավորություններ, ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են լավ գաղափարները հաջող ձեռնարկությունների վերածելու համար: Այս եղանակով, Ձեռնարկատիրության ակադեմիան և նրա գործընկերները օգնում են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ձեռներեցները կարող են զարգանալ` առաջ մղելով EFSE-ի ոգին` որպես «Ձեռնարկատիրության հիմնադրամ»:

Հաստատությունը, որը կառավարվում է այլընտրանքային ակտիվների կառավարիչ Finance in Motion-ի կողմից, գործում է հիմնադրամից անկախ՝ Լյուքսեմբուրգի օրենսդրությամբ կարգավորվող փոխառության հիմունքներով: Զարգացման ֆակուլտետի կոմիտեն, որի կազմում ընդգրկված են KfW Development Bank-ի, Ավստրիայի OeEB զարգացման բանկի և Հոլանդական FMO զարգացման բանկի կողմից առաջադրված անդամները, պատասխանատու է նախագծի բոլոր առաջարկությունների գնահատման, հաստատման և հաստատությանը ռազմավարական աջակցություն տրամադրելու համար: Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել www.efse.lu:

«Քաթըլիսթ» հիմնադրամը ստեղծվել է SmartGateVC- ի հիմնադիր գործընկերների կողմից՝ բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով Հայաստանում տեխնոլոգիական և ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգը անհրաժեշտ ունակություններով և ընկերություններով համալրելու նպատակով: Այն միտված է  նպաստելու Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի զարգացմանը։ Հիմնադրամը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր։ Իրականցվող ծրագրերից են Հերո Հաուս (Hero House) տեխնոլոգիական հաբը, Հայաստանի ստարտափ ակադեմիայի (Armenia Startup Academy) Pre-acceleration և Traction ծրագրերը, Արհեստական բանականության ինկուբատորը (Hero House AI Incubator), Գիտության և տեխնոլոգիաների միավորում գիտաժողովը (Science and Technology Convergence Conference), Ձեռնարկատիրական օգնականների դպրոցը (Entrepreneurial Assistants School), Ստարտափ Բուսթ Ուիքենդսը (Startup Boost Weekends), և այլն։ Հիմնադրամի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել www.catalyst.am:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08