01/06/2010 16:09
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ
Եվրոպական կենտրոնական բանկի վերլուծաբանները դրական են գնահատում տարածաշրջանի ֆինանսական ոլորտում ներկայումս նկատվող միտումները` միևնույն ժամանակ չբացառելով եվրոպական պարտքային ճգնաժամի հնարավոր բացասական ազդեցությունը եվրոպական առևտրային բանկերի և, ընդհանուր առմամբ, Եվրամիության տնտեսության վրա: Եվրոպական կենտրոնական բանկի վերլուծաբանները, ամփոփելով իրենց դիտարկումները բանկի կիսամյակային զեկույցում, կանխատեսում են, որ ընթացիկ տարում, ամբողջ Եվրոպան ընդգկած անորոշության պայմաններում, եվրոպական բանկերը ստիպված են լինելու դուրս գրել շուրջ 195 մլրդ եվրոյի ակտիվներ:
Վերլուծաբանների գնահատմամբ` եվրոպական որոշ երկրների բյուջետային պակասուրդի խնդիրներով պայմանավորված` վարկային շուկաներում կարող է գրանցվել տոկոսադրույքների բարձրացում, ինչն ուղղակիորեն կզսպի տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորությունները:
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
Արծաթ
404.45
+2.90
12:30 12/12/24
10:50 12/12/24
10:30 12/12/24