03/06/2010 12:05
ԱՀԿ – ՀԱՄԱՇԽԱՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 25%-ՈՎ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ապրանքների համաշխարհային արտահանման ծավալը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 27%-ով: Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացրած տվյալների համաձայն` այս նույն ժամանակահատվածում համաշխարհային ներմուծման ծավալները նույնպես աճել են`շուրջ 24%-ով:
Հաշվետու երեք ամիսներին համաշխարհային առևտրի ծավալները, դրամային արտահայտությամբ, աճել են ավելի քան 25%-ով, ինչն առավելապես պայմանավորված է ասիական երկրներում պահանջարկի շարունակական աճով, ինչպես նաև համաշխարհային շուկայում հանքահումքային արտադրանքի գների բարձրացմամբ:
ԱՀԿ հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Ռուսաստանի արտահանման ծավալներն աճել են 62%-ով, ԱՊՀ երկրներն, ընդհանուր առմամբ, ապահովել են արտահանման ծավալների 54% աճ: Արտահանման ծավալների զգալի աճ են ապահովել նաև Ճապոնիան (48%), Հնդկաստանը (33%) և Չինաստանը (29%):
Այսպիսով, միջազգային առևտրի ոլորտում, նախորդ տարվա համեմատությամբ, գրանցվել է զգալի ակտիվացում: Հիշեցնենք, որ 2009 թվականի ադյունքներով համաշխարհային առևտրի ծավալները կրճատվել էին 12%-ով: Այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 70 տարիների համար:
ԱՀԿ կանխատեսումների համաձայն 2010 թվականին միջազգային առևտրի ծավալները կաճեն շուրջ 9,5%-ով:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
