03/06/2010 12:41
ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ԴԵՄ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է երկրի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների դեմ պայքարի իր մտադրության մասին: Վենեսուելայի նախագահն իր հեռուստատեսային ելույթի շրջանակներում կոչ է արել երկրի աշխատավոր բնակչությանը սկսել «տնտեսական պատերազմ» խոշոր ընկերությունների դեմ, որոնց գործունեությունը, նախագահի գնահատմամբ, բացասական ազդեցություն է թողնում երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա:
Ուգո Չավեսը հայտնել է նաև Վենեսուելայում սննդամթերքի արտադրությամբ առաջատար Empresas Polar ընկերությունն ազգայնացնելու իր մտադրության մասին` նշելով, որ ընկերությունը վերահսկում է սննդամթերքի շուկան և սեփական նախաձեռնությամբ շուկայում սահմանում գին:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
