
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՀԻՆԳ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 5361-ՈՎ
2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 601 714 բաժանորդ: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 5361-ով, որից 886-ը՝ մայիս ամսին:
ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 358595 ազդանշային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 23866-ը՝ մայիս ամսին: