07/06/2010 10:24
ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 9,7%
2010 թվականի մայիս ամսվա արդյունքներով ապրիլ ամսվա համեմատությամբ գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կրճատվել է 0,2 տոկոսային կետով և կազմել 9,7%: ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ-ում ստեղծվել է 431 հազար նոր աշխատատեղ: Մայիս ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվաքանակը կազմել է 15 մլն մարդ:
Նշենք նաև, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու նպատակով համապատասխան մարմիններին ներկայացված դիմումների ընդհանուր քանակը կրճատվել է 10 հազարով և կազմել 453 հազար:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
