07/06/2010 11:30
G20 – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ԽՈՑԵԼԻ Է
Չնայած համաշխարհային տնտեսությունը դրսևորում է վերականգնման միտումներ, սակայն, այնուամենայնիվ, այն դեռևս խոցելի է: Այսպիսի եզրակացության են եկել «Մեծ քսանյակի» (G20) անդամ երկրների ներկայացուցիչները: Հարավկորեական Պուսալ քաղաքում աշխարհի առաջատար երկրների ֆինանսների նախարարների կայացած երկօրյա համաժողովի արդյունքները ամփոփող համատեղ հայտարարության համաձայն` համաժողովի շրջանակներում քննարկվել են համաշխարհային ֆինանսական համակարգի կայունացմանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել նաև Հունաստանի բյուջետային խնդիրներին:
Համաժողովի մասնակիցները բարձր են գնահատել համախարհային տնտեսության կայունության ապահովման գործում համագործակցության շրջանակների ընդլայնման միտումները և հայտնել պատրաստակամություն` մինչև 2012 թվականը համատեղ բանակցությունների արդյունքում մշակել բանկերի նկատմամբ վերահսկողության ուժեղացման նոր մեխանիզմներ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
