07/06/2010 14:29
BP ՆԱՎԹԱՅԻՆ ՀՍԿԱՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԾԱԽՍԵԼ Է 48 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Մեքսիկական ծոցում աղետի հետևանքների հաղթահարման և հասցված վնասների փոխհատուցման նպատակով բրիտանական British Petroleum (ВР) նավթային հսկան, որը ստանձնել է աղետի համար ողջ պատասխանատվությունը, արդեն իսկ ծախսել է 48 մլն դոլար: Ընկերությունը բավարարել է ֆիզիկական անձանց և տարբեր կազմակերպությունների շուրջ 18 հազար դիմում-բողոք` կապված էկոլոգիական աղետի հետ:Ընդհանուր առմամբ, BP նավթային ընկերությանը ներկայացվել է 37 հազար բողոք:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ընկերությանը պատկանող նավթային հարթակը այրվել և խորտակվել էր, և ԱՄՆ փրկարար ծառայություններին երկար ժամանակ չէր հաջողվում դադարեցնել նավթի արտահոսքը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
