07/06/2010 16:02
IATA – ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԻՆ ԿԱՄՓՈՓԵՆ ՇԱՀՈՒՅԹՈՎ
2010 թվականի արդյունքներով ավիաընկերությունների համախառն շահույթը կկազմի 2,5 մլրդ դոլար: Նման կանխատեսում է ներկայացրել Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիան (IATA): Համեմատության համար նշենք, որ մարտին հրապարակած իր զեկույցում ասոցիացիան ավիաընկերությունների համար կանխատեսել էր 2,8 մլրդ դոլարի տարեկան վնաս:
Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ջովանի Բիզինիանիի խոսքերով` համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է ավելի արագ տեմպերով, քան կանխատեսել էին ասոցիացիայի վելուծաբանները, ինչը և առաջացրեց դրական սպասումներ ավիաընկերությունների մոտ:
Ներկայացված կանխատեսումների համաձայն ընթացիկ տարում ավիաընկերությունների ուղևորափոխադրումների ծավալն, ընդհանուր առմամբ, կաճի 7,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ոլորտում ավիաընկերությունները կգրանցեն 18,5% աճ:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
