07/06/2010 17:46
«ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՍՏԵՂԾԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Ռուսական «Գազպրոմ» և Հունաստանի գազատրանսպորտային համակարգի ազգային օպերատոր DESFA ընկերությունը ստորագրել են համաձայնագիր` ըստ որի այս երկու ընկերությունները կստեղծեն համատեղ ձեռնարկություն, որը և կզբաղվի Հունաստանի տարածքում «Հարավային հոսք» գազամուղի շինարարական աշխատանքների համակարգմամբ:
Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» նախագիծը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա ռուսական գազ մատակարարել եվրոպական երկրներին` շրջանցելով Ուկրաինան: Գազամուղի կառուցման նախագծի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 25 մլրդ եվրո: Նախնական հաշվարկների համաձայն գազամուղի շինարարության աշխատանքները կավարտվեն 2013 թվականին:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
