2014Թ.-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲՅՈՒՋԵՆ ԿԼԻՆԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ
2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիադայի բյուջեն ռեկորդային է: Օլիմպիադայի նախապատրաստական ծախսերը կազմում են 1 տրիլիոն ռուբլի (30 մլրդ դոլար): Այս գումարը շուրջ 5 անգամ գերազանցում է այս տարի Վանկուվերում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերի բյուջեն:
Այստեղ հարկ է նշել, որ Ռուսաստանը նախատեսել է շինարարական մեծածավալ աշխատանքներ իրականացնել ոչ միայն սպորտային համալիրների կառուցման, այլև ենթակառուցվածքների զարգացման նպատակով: