09/06/2010 11:44
ՈՒԳՈ ՉԱՎԵՍ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼ Է
ԱՄՆ տնտեսությունն իրեն սպառել է: Նման կարծիք է հայտնել Վերնեսուելայի նախագահ Ուգո Չավեսը` խորհուրդ տալով ներդրողներին հրաժարվել ամերիկյան տնտեսությունում որևէ ներդրում կատարելու ցանկությունից: Որպես ամերիկյան տնտեսությանը տրված իր գնահատականի ապացույց` Ուգո Չավեսը ներկայացրել է տվյալներ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակի աճ և այս երկրի պետական պարտքի ցուցանիշների վերաբերյալ:
Վենեսուելայի նախագահի խոսքերով` ԱՄՆ պետական պարտքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 90%-ը, իսկ վարկային փոխառությունները` ՀՆԱ-ի 370%-ը, ինչը խոսում է կապիտալիստական տնտեսության անարդյունավետ գործունեության մասին, մինչդեռ Վենեսուելայի սոցիալիստական կառավարությունը գործել է արդյունավետ: 2009 թվականի արդյունքներով Վենեսուելայում ՀՆԱ-ի անկումը կազմել է 5,8%, իսկ գործազրկության մակարդակը պահպանվել է իր նույն մակարդակում:
22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
Արծաթ
769.78
+20.49
10:50 23/09/26
10:30 23/09/26
19:44 22/09/26
17:07 22/09/26
