09/06/2010 14:45
ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՎՏԱՆԳՈՒՄ Է ՈՂՋ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Տարեվերջին ԱՄՆ պետական պարտքը կգերազանցի 13,6 տրիլիոն դոլարը, իսկ 2015 թվականին այն կկազմի շուրջ 19,6 տրիլիոն դոլար: Այս մասին նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության զեկույցում, որտեղ ներկայացված են ԱՄՆ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ ամփոփ կանխատեսումներ: Այսպես, ԱՄՆ ֆինանսների նախարարության վերլուծությունների համաձայն այս տարի ԱՄՆ պետական պարտքը կկազմի երկրի ՀՆԱ-ի 93%-ը, իսկ 2015 թվականի արդյունքներով այն կգերազանցի ՀՆԱ-ի 102%-ը:
Վերլուծաբանների գնահատմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին անհրաժեշտ է մշակել հստակ քայլեր` ուղղված երկրի բյուջեի պակասուրդի կրճատմանը, քանի որ պետական պարտքի ներկայիս մակարդակը լուրջ վտանգ է ներկայացնում երկրի տնտեսության համար:
Նշենք, որ ԱՄՆ պետական պարտքը գրանցել է աճի զգալի տեմպեր` առավելապես պայմանավորված հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում տնտեսական տարբեր գործընթացներում պետական միջամտության խորացման և տարբեր կառույցներին ֆինանսական աջակցության տրամադրման գործառույթներով:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
11:04 12/08/26
10:50 12/08/26
10:30 12/08/26
