Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Հօգուտ բիզնեսի և ի շահ հասարակության․ Վահե Դանիելյան
10/08/2020 11:00
Կիսվել

Հօգուտ բիզնեսի և ի շահ հասարակության․ Վահե Դանիելյան

Հարցազրույց Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության Արտաքին հարցերով, գիտական ներգրավման ու նորարարությունների գծով կառավարիչ Վահե Դանիելյանի հետ՝ վերցված Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի բիզնես պարբերականից։ Պարոն Դանիելյանը խոսում է միջազգային ընկերությունների՝ իրենց հետ Հայաստան բերվող բիզնես մշակույթի ու թափանցիկության, տեխնոլոգիաների ու փորձառնության կարևորության մասին։ Պարոն Դանիելյանը հավատամք է արտահայտում, որ ընկերությունները պետք է գործեն ի օգուտ բիզնեսի և ի շահ հասարակության։

Պարոն Դանիելյան, պատմեք, խնդրում եմ, ձեր, ձեր կրթության ու աշխատանքային փորձի մասին։ Ո՞րն է ամենատպավորիչ այն ձեռքբերումը, որով հպարտանում եք։

Կյանքի տարբեր հատվածներում ունեցել եմ տարբեր նվաճումներ։ Ուսանողական տարիների նվաճումներից կնշեմ այն, որ ինձ՝ մի քանի ընկերներիս հետ միասին, հաջողվեց ՄԱԿի անդամ AIESEC միջազգային երիտասարդական կազմակերպության ազգային կոմիտե հիմնել Հայաստանում։ Երբ տարիներ հետո սկսեցի աշխատել Կենտրոնական բանկում, հավակնոտ երիտասարդների թիմով մշակեցինք Հայաստանի առաջին մակրոտնտեսական մոդելը, որը ներառում էր տնտեսության բոլոր ոլորտներն ու հնարավոր էր դարձնում կանխատեսումների իրականացումը։ Պետական կառավարման ոլորտում հպարտ եմ մի շարք հաղթանակներով։ Դրանցից մեկն է ԼՂՀ վիճակագրական համակարգի՝ ժամանակակից միտումներին զուգընթաց զարգացող պետական կառավարման կառույց դարձնելը։ Հաջորդ նշանակալի քայլը ՀՀ վիճակագրական ծառայությունում աշխատելիս էր․ Հայաստանի վիճակագրական համակարգը համապատասխանեցրինք OECD անդամ երկրների ստանդարտներին։ Անցնելով էկոնոմիկայի նախարարություն, չափազանց կարևորում եմ Հայաստանի անդամակցությունը GSP plus համակարգին։ Մյուս կողմից, քանի որ եղել եմ նաև Եվրամիության հետ մի շարք ոլորտներում բանակցային գործընթացի համակարգողը, իմ մասնակցությամբ կարողաացանք Հայաստան բերել ապագա զարգացման գործիքակազմ ապահովող «e-society and innovation» առաջին աջակցության փաթեթը, որ եբևէ տրվել է Արևելյան Եվրոպայի երկրներին։ Կարող եմ ասել, որ հենց այդ աջակցության ու համալիր գործողությունների շնորհիվ է, որ այսօր Հայաստանում ունենք զարգացած ինտերնետային համակարգ, գերհզոր տեխնոպարկեր, համակարգիչների բարձր հասանելիություն բնակչության համար։ Վերջին տարիների ամենանշանակալի նվաճումը հնարավոր է եղել արդեն Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունում աշխատելիս։ ՀՀ Կառավարության հետ բանակցությունների արդյունքում վերազգային կորպորացիան որոշում կայացրեց Հայաստանի ուղղությամբ ևս ընդլայնելու իր առկա գիտատեխնոլոգիական գործունեությունը։ Այսօր հենց Հայաստանում է գտնվում Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի թվով երրորդ գիտահետազոտական կենտրոնն աշխարհում։ Ֆիզիկապես կենտրոնը տեղակայված է լինելու Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում, ներկայումս տարվում են շինարարական աշխատանքներ։ Եվ արդեն երեք տարի է, ինչ Ֆիլիպ Մորրիսը Հայաստանում նպաստում է գիտության զարգացմանը՝ աջակցելով ուսանողներին ու գիտնականներին, համագործակցելով Հայաստանի գիտահետազոտական կենտրոնների ու ինստիտուտների հետ։

Ո՞րն է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության հիմնական գործունեությունը Հայաստանում։

Ֆիլիպ Մորրիսը ծխախոտային բնագավառում գործունեություն ծավալող ընկերություն է։ Միևնույն ժամանակ, այսօր այն ձևափոխվում է համաշխարհային մակարդակով՝ դառնալով տեխնոլոգիական ու առաջարկելով նորարար արտադրանք, որը ապագայում ամբողջովին կվերափոխի ծխախոտային ինդուստրիան։ Եվ եթե նախկինում Հայաստանում մենք ընդամենը արտադրանքի մեծածախ ներմուծող էինք, ներկայումս դա նույնպես փոխվել է։ Հայաստանում արտադրանք սպառելուց բացի Ֆիլիպ Մորրիսը դարձավ Հայաստանում գիտատեխնոլոգիական արժեք ստեղծող ընկերություն։ Հայաստանի գիտահետազոտական ընկերությունների հետ սերտ համագործակցություն ձևավորելու շնորհիվ, ըստ էության, սկսեցինք Հայաստանում զբաղվել հետազոտություններով ու մշակումներով։ Ֆիլիպ Մորրիսի մոդելի յուհարատկությունն այն է, որ ոչ թե հավաքագրվել են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր ընկերության սեփական լաբորատորիաներում գիտությամբ են զբաղվում, այլ առավելագույնս ընդլայնվել է համագործակցությունը Հայաստանի գործող գիտական ինստիտուտների հետ՝ զուգահեռ նպաստելով նաև վերջիններիս վերազինմանը։ Սա ստեղծում է մուլտիպլիկատիվ էֆեկտ ու առավելագույն անուղղակի ազդեցություն է ունենում գիտությունը խթանելու գործընթացի վրա։ Եվ հենց դրա շնորհիվ է, որ ընկերությունն այսօր Հայաստանում սկսում է ընկալվել որպես տեխնոլոգիական գործընկեր, տեխնոլոգիական արտադրանքի պատվիրատու ու ինքնին գիտական նորամուծությունների ներմուծող։

Վերջապես, կարող եմ նշել, որ Ֆիլիպ Մորրիսը Հայաստան է բերում միջազգային կորպորացիային հատուկ առաջադեմ բիզնես մշակույթը։ Գաղտնիք չէ, որ մենք երկրորդ տարին է, ինչ Հայաստանում միջազգային Top Employer ինստիտուտի կողմից ճանաչվել ենք լավագույն գործատու՝ ի թիվս այլ բաների աշխատակիցների համար լավագույն պայմաններն ապահովելու և կառուցողական աշխատանքային մթնոլորտ ձևավոևելու շնորհիվ։ Մեր շատ գործընկերներ շեշտում են, որ ամենատարբեր ոլորտներում Ֆիլիպ Մորրիսը որոշակի նշաձող է սահմանել ու իր հետ բերել բիզնեսի կազմակերպման ընդօրինակման արժանի փորձ։ Խնդիրները դնելու ու լուծելու մեր մշակույթը կարծում եմ ավելի կարևոր է, քան անգամ հարկատուների առաջին տասնյակում գտնվելը։ Դա է պատճառը, որ բիզնես ոլորտում ընկերությունն ընկալվում է որպես բիզնես մշակույթի ու միտումների թելադրող։

Ի՞նչ գործողություններ նախաձեռնեցիք Կորոնավիրուսի պանդեմիային արձագանքելու նպատակով։

Իհարկե, ընկերությունը պետք է ցույց տար լավագույն բիզնես մշակույթ նաև նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Եթե մենք դիտարկում ենք մեզ որպես հասարակության մի մաս, համընդհանուր մարտահրավերի պայմաններում, բնականաբար, հասարակությունից չպետք է առանձնանանք։ Հասարակության խնդիրները նաև ընկերության խնդիրներն են։ Եվ այստեղ խոսքը չի գնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին։ Որպես հասարակության օրգանական մասնիկ, ինչո՞վ Ֆիլիպ Մորրիսը կարող է օգտակար լինել հասարակությանը։ Համաշխարհային մակարդակով Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը մոտ 35 մլն դոլարի աջակցություն է ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Հայաստանում մեր ընկերությունը միացավ առաջատար բարեգործական հիմնադրամների կարևոր նախաձեռնությանը` աջակցել պանդեմիայի պայմաններում ինքնամեկուսացման հետևանքով եկամտի աղբյուրը կորցրած անձանց։ Մեր կողմից տրամադրված մոտ 150 000 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ձեռք բերել սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ պարունակող 14-օրյա փաթեթներ ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների համար։ Կրթության հարատևությունն ապահովելու համար մենք նաև ֆինանսավորեցինք անապահով ընտանիքների երեխաների համար պլանշետների ձեռքբերումը։ Շատ ընտանիքների էլ մեր աջակցությամբ բաժանվեցին բժշկական անհատական պաշտպանիչ միջոցներ։ Նախագծի շահառուներն ընտրվել են Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ու Պարետատան կողմից ստացված տվյալների հիման վրա։

Ինչպե՞ս է Ֆիլիպ Մորրիսը ձևափոխել աշխատանքային գործընթացները համավարակի պատճառով։ Ինչպե՞ս եք աշխատակիցներին քաջալերում։

Վերադառնալով բիզնես մշակույթին՝ ասեմ, որ կովիդի դեմ պայքարում կարևոր էր վարքագիծն առաջին հերթին սեփական աշխատակիցների նկատմամբ։ Նախքան արտակարգ իրավիճակի հայտարարումը, Ֆիլիպ Մորրիսում որոշում կայացրինք բոլոր աշխատակիցներին ապահովելու տանից աշխատելու հնարավորությամբ՝ ինչ-որ չափով անգամ պնդելով, որ այն մարդիկ, ովքեր կարող են աշխատանքը կազմակերպել տանից, պետք է մնան տանը։ Այսպես մենք նվազեցրինք ռիսկերը մեր աշխատակիցների ու իրենց ընտանիքների համար՝ դրանով նաև օրինակ ծառայելով ցանկացած այլ ընկերությանը։ Ըստ էության, հեռահար աշխատանքը մեզ համար նորություն չէ․ աշխատակիցները միշտ էլ ունեցել են տեխնիկական բոլոր հնարավորությունները հեռավար աշխատելու համար։ Իհարկե, կար հոգեբանական խնդիր․ երկար ժամանակ տանից աշխատելիս աճում էր բիզնեսից անջատվելու ու մեկուսանալու ռիսկը։ Այս դեպքում ևս ճկունություն ձևավորեցինք ու մշակեցինք տանից աշխատելու բիզնես մշակույթ։ Անգամ ավելին․ գրեթե ամեն ուրբաթ, անկախ շաբաթվա ընթացքում անվերջանալի թվացող ժողովներից ու խորհրդակցություններից, համակարգչի դիմաց հավաքվում ենք ամբողջ ընկերությամբ, քննարկում առօրյան և, ինչու ոչ, նաև գինի խմում։ Կազմակերպվում են հեռավար հանդիպումներ բիզնես դասընթացավարների ու հոգեբանների հետ։ Կա հնարավորություն սպորտով տնային պայմաններում մասնագետի հսկողոթյան ներքո սպորտով զբաղվելու։ Փորձել ենք ամեն հնարավորը, որպեսզի աշխատակիցներին հարմար լինի աշխատել տանից՝ առանց առողջության, ընտանիքի ու աշխատանքի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության։

Պարոն Դանիելյան, որո՞նք են Հայաստանի մրցակցային դաշտի հիմնական մարտահրավերները։ Ի՞նչ քայլերի եք դիմում՝ մրցունակ մնալու նպատակով։ Վերջապես, ո՞րն է ձեր ընկերության եզակիությունը։

Հարցի պատասխանը հենց հարցի վերջին մասում է։ ՖԻլիպ Մորրիսի յուրահատկությունն այն չէ, որ ընկերությունն ունի մրցունակ ապրանքանիշներ ու կարողանում է համաշխարհային բրենդեր աճեցնել, թեև դա նույնպես կարևոր է։ Ֆիլիպ Մորրիսի ամենակարևոր առանձնահատկությունն ապագան տեսնելն է ու կանխատեսված ապագային հարմարվելը։ Վերափոխման այն գործընթացը, որի միջով այսօր անցնում է մեր ընկերությունը, ապացույցն է նրա, որ մենք, դիտարկելով ու վերլուծելով բիզնես միջավայրն այսօր, կանխատեսում ենք հնարավոր զարգացումը վաղը ու հսկայական ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Այսօր մենք շուկային ներկայացնում ենք մի արտադրանք, որը տեխնոլոգիապես միանգամայն այլ դաշտում է։ Բնականաբար, դա էական ազդեցություն է ունենալու համաշխարհային շուկայի ապագա վարքագծի վրա։ Միգուցե, այսօր Ֆիլիպ Մորրիսի առջև կանգնած մարտահրավերը հենց այն է, որ մշակի նոր սերունդի արտադրանք ու դրա շուրջը ձևավորի մի ամբողջ էկոհամակարգ՝ զուգահեռ կրթելով ու իրազեկելով հասարակությանը։ Այս գործընթացի անբաժանելի մասն է ընկերության ներքին գործընթացների ու մոտեցումների վերանայումը․ բիզնես մոդելներ, աշխատակիցների աշխարհայացք և այլն։

Պարոն Դանիելյան, կարո՞ղ եք արդյոք պատմել Ֆիլիպ Մորրիսի՝ ՀՀ Կառավարության հետ ռազմավարական համագործակցության մասին՝ Հայաստանում PMI Science գիտահետազոտական կենտրոն հիմնադրելու շրջանակներում։

Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոն հիմնելու սկզբունքը հասարակություն-բիզնես դաշինքն է, որի արդյունավետությանը ես հավատում եմ։ Մի կողմից, պետությունը հավատամք էր արտահայտում, որ Հայաստանի ապագան տեխնոլոգիական առաջընթացն է ու այդ բնագավառում ներդրումների ներգրավումը։ Մյուս կողմից, Ֆիլիպ Մորրիսն ուներ փորձ ու գիտելիքներ այդ ոլորտում և ունակ էր երկրում նպաստել համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը։ Ի վերջո, տեխնոլոգիական զարգացման ճանապարհին երկիրը կարող է լուրջ խթան լինել, բայց առաջընթացի շարժիչ ուժը պետք է լինի բիզնես ոլորտը։ Հասկանալով՝ որ ուղղությամբ է զարգանալու պետությունը, ինչ առաջնահերթությունների է նախապատվությունը տալու, բիզնեսը գտնում է իր շահն ու զարգանում նույն ուղղությամբ։ Սա է հասարակության հետ արժեք կիսելու ձևաչափն ու ապագա հաջողության բանալին․ շահութաբեր բիզնեսը այնպես կազմակերպել, որ արդյունքում շահի հասարակությունը։ Մենք, բնականաբար, ոչ առևտրային կազմակերպություն չենք, բայց մենք զարգանում ենք պետությանը համահունչ՝ ի օգուտ բիզնեսի և ի շահ հասարակությանը։ Եվ լինելով ընկերություն, որը իր ներսում ունի առաջադեմ տեխնոլոգիական կենտրոն, տրամաբանորեն պատրաստակամություն հայտնեց համագործակցել պետության հետ հենց այս ուղղությամբ։ Շվեյցարիայի մեր գործընկերները, ովքեր դիտարկում էին Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու հնարավորությունը, բացահայտեցին իրենց համար ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, նյութաբանության ու ինժեներության հսկայական ներուժ ու առաջադեմ գիտնականներ։ Սա բավարար հենք է, որպեսզի այս ամենի շուրջ ձևավորվի էկոհամակարգ։ Զարգացումն ապահովելու համար ֆինանսավորվում են արդեն իսկ գործող գիտական կենտրոնները, ինչպես նաև ձևավորվում են կրթական կենտրոններ, որոնք մասշտաբ կհաղորդեն այս գործընթացին։ Գիտահետազոտական կենտրոնի հենքում հենց այս գաղափարն է․ պետության կողմից նպաստավոր դաշտ ստեղծելն ու բիզնեսի կողմից ոլորտի աջակցությունը։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85