10/06/2010 17:20
ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼ ԵՆ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՔԵՐԸ
Գրեթե բոլոր խոշոր ընկերությունները, որոնք ճգնաժամի պայմաններում հայտնվել էին ֆինանսական ցածր վիճակում և աջակցություն ստացել ԱՄՆ կառավարությունից, արդեն իսկ մարել են ԱՄՆ կառավարության նկատմամբ իրենց պարտավորությունները: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի նախագահ Բեն Բերնանկեն` նշելով, որ խոշոր ընկերություններից իր պարտավորություններն ամբողջության չի մարել միայն երբեմնի աշխարհի ամենախոշորագույն ապահովագրական American International Group (AIG) ընկերությունը:
ԱՄՆ Դաշնային Պահուստային համակարգի ղեկավարը, միևնույն ժամանակ, վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում AIG ընկերությունը նույնպես կմարի իր բոլոր պարտավորությունները:
Նշենք, որ AIG ընկերության ղեկավարությունն արդեն իսկ վաճառքի է ներկայացրել իր ակտիվները և մտադիր է նեգրաված միջոցների հաշվին մարել ԱՄՆ կառավարության նկատմամբ իր 182,3 մլրդ դոլար պարտքը:
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
Արծաթ
669.74
+19.26
17:48 21/07/26
17:36 21/07/26
15:58 21/07/26
