11/06/2010 10:56
ԱՄՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ Է
2010 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 40,3 մլրդ դոլար: Այս ցուցանիշն առավելագույնն է վերջին 16 ամիսների կտրվածքով: Նման տվյալներ է հրապարակել ԱՄՆ առևտրի նախարարությունը: Նշենք, որ մարտ ամսվա արդյունքներով ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել էր 40,0 մլրդ դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ամսում ԱՄՆ արտահանման համախառն ծավալները նվազել են 0,7%-ով և կազմել 148,8 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում կրճատվել են 0,4%-ով` կազմելով 189,1 մլրդ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ` հաշվետու ամսում ԱՄՆ արտահանման ծավալների անկումն առաջին հերթին արդյունք է համաշխարհային շուկայում դոլարի դիրքերի ամրապնդման, ինչն առաջիկայում կարող է հանգեցնել երկրում տնտեսական աճի տեմպերի անկման:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
