11/06/2010 11:15
ԱՌԱՋԱՏԱՐ ԲԱՆԿԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
Համաշխարհային ֆինանսական շուկայի առաջատար բանկերը գնահատել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում իրականացված ֆինանսական բարեփոխումների ընդհանուր արժեքը: Միջազգային Ֆինանսների Ինստիտուտի (IIF) նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների համաձայն առաջիկա հինգ տարիներին ֆինանսական բարեփոխումներ իրականացնելու նպատակով տարեկան կպահանջվի համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 0,6%-ը գերազնացող միջոցներ:
IIF-ի հետազոտությանը մասնակցած շուրջ 400 բանկերի ներկայացուցիչների գնահատմամբ` բարեփոխումները կուղեկցվեն աշխատատեղերի զգալի կրճատումներով, և առաջիկա հինգ տարիների ընթացքում համաշխարհային ֆինանսական համակարգում կկրճատվի շուրջ 10 մլն աշխատատեղ:
Նշենք, որ համաշխարհային մասշտաբով դեռևս ընթանում են քննարկումներ` բանկային գործունեության նկատմամբ վերահոսկողության ուժեղացման և բանկերի նկատմամբ պահանջների առավել խստացման ուղղություններով, ինչը, ըստ բանկերի ներկայացուցիչների, կարող է լուրջ հարված հասցնել համաշխարհային տնտեսությանը և զսպել վերջինիս զագացման հնարավորությունները:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
