
Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ
Օգոստոսի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ:
Փոխվարչապետը ընդգծել է, որ պետք է ապահովել հայրենադարձների համար արդեն իսկ առկա տարբեր ծրագրերի փոխգործելիությունը, անհրաժեշտության դեպքում ստեղծել նորերը և արդյունքում մեկ միասնական փաթեթ մշակել: Ծրագրերը պետք է ունենան թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ բաղադրիչ:
Հանդիպման մասնակիցները անդրադարձել են հայրենադարձների կարիքների գնահատմանը, հավանական խնդիրների բացահայտմանը և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմանը:
Քննարկվել են հայրենադարձների կացությանը, կրթությանը, առողջապահությանը, տնտեսական գործունեության ծավալմանը վերաբերող հարցեր: