14/06/2010 10:44
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԿՐՃԱՏԵԼ ԵՐԿՐԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ 45 ՄԼՐԴ ԵՎՐՈՅՈՎ
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է առաջիկա երեք տարիների ընթացքում կրճատել պետական ծախսերի ընդհանուր մակարդակը 45 մլրդ եվրոյով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Վերջինիս խոսքերով` Ֆրանսիայի կառավարությունն այս կերպ փորձում է կրճատել երկրի բյուջեի պակասուրդը և պահպանել այն Եվրագոտու կազմում ընդգրկված երկրների համար սահմանված մակարդակում: Նշենք, որ ըստ Եվրագոտուն անդամակցության պահանջների` 2013 թվականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի երկրի ՀՆԱ-ի 3%-ը: Նեկայումս Ֆրանսիայի բյուջեի պակասուդը կազմում է երկրի ՀՆԱ-ի 8%-ը:
Հիշեցնենք, որ ներկայումս ողջ Եվրոպան ընդգրկած պարտքային ճգնաժամի դեմ պայքարի շրջանակներում պետական ծախսերի մակարդակի կրճատման հայտարարությամբ հանդես էին եկել նաև Հունաստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունգարիայի, Գերմանիայի և ԵՄ անդամ մի շարք այլ երկրների կառավարությունները:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
