15/06/2010 10:01
ԻՏԱԼԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ Է
2010 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով Իտալիայի պետական պարտքն աճել է` կազմելով այ երկրի համար ռեկորդային 1 տրիլիոն 813 մլրդ եվրո: Այս մասին նշվում է Իտալիայի Կենտոնական բանկի հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ նաև ասվում է, որ վերջին ամիսների ընթացքում զգալի կրճատվել են Իտալիայի բյուջետային եկամուտները: Մասնավորապես, ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Իտալիայի բյուջեի եկամուտների ընդհանուր մակարդակը կրճատվել է 1,8%-ով կամ բացարձակ արտահայտությամբ` շուրջ 2 մլրդ եվրոյով: Գործնականում սա նշանակում է, որ պետական պարտքի մարման նպատակով Իտալիայի 60 մլն բնակիչներից յուրաքանչյուրը «կպարտավորվի» վճարել 30 հազար եվրոյին համարժեք գումար:
Հիշեցնենք, որ Իտալիայի կառավարությունը վերջերս հայտարարել էր պետական ծախսերի ընդհանուր մակարդակի կրճատման մտադրության մասին: Իտալիայի կառավարության ընդունած որոշման համաձայն 2011-2012 թվականներին երկրի պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն շուրջ 24 մլրդ եվրոյով:
Պետական բյուջեի պակասուրդի հետ կապված խնդիրների լուծման նպատակով Սիլվիո Բերլուսկոնիի վարչակազմը մտադիր է նաև առաջիկա երեք տարիներին սառեցնել բյուջետային ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը և պետական հատվածում աշխատանքից ազատված յուրաքանչյուր 5 աշխատակցի փոխարեն աշխատանքի ընդունել մեկին:

Նշենք, որ ներկայումս Իտալիայի բոյւջեի պակասուրդը կազմում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 5,3%-ը: Եվրամիության պահանջների համաձայն այս ցուցանիշը չպետք է գերազանցի 3% մակարդակը:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26