16/06/2010 10:13
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՆԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Չինաստանի ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում ապրիլ ամսվա արդյունքներով աճել են շուրջ 5 մլրդ դոլարով և կազմել 900,2 մլրդ դոլար: Այս մասին նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներում: Ներկայացված ցուցանիշն առավելագույնն է վերջին կես տարվա կտրվածքով:
Նշենք, որ Չինաստանը ներկայումս ԱՄՆ պարտատոմսների ամենամեծ արտաքին պահառուն է: Երկրորդ տեղում Ճապոնիան է (795,5 մլրդ դոլար), երրորդը` Մեծ Բրիտանիան (321,2 մլրդ դոլար):
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
