16/06/2010 10:28
FITCH-Ը ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՆԱՎԹԱՅԻՆ BP ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ` ՄԻԱՆԳԱՄԻՑ 6 ԱՍՏԻՃԱՆՈՎ
Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը միանգամից 6 աստիճանով նվազեցրել է բրիտանական նավթային հսկա` British Petroleum (BP) ընկերության թողարկողի երկարաժամկետ վարկանիշը` սահմանելով այն BBB մակարդակում: Նշենք, որ մինչ այս ընկերության երկարաժամկետ վարկանիշը գտնվում էր AA մակարդակում:
Fitch գործակալությունը նվազեցրել է նաև բրիտանական ընկերության թողարկողի կարճաժամկետ վարկանիշը` իջեցնելով այն F3 մակարդակի մինչև F1+ մակարդակը: Ընկերության այս երկու վարկանիշներն էլ ներկայումս ընդգրկվել է Rating Watch ցուցակում, ինչը նշանակում է, որ ընկերության կարգավիճակը «զարգացող»-ից փոխվել է «բացասական»-ի:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 20-ին BP ընկերությանը պատկանող նավթային հարթակը այրվել և խորտակվել էր, և ԱՄՆ փրկարար ծառայություններին երկար ժամանակ չէր հաջողվում դադարեցնել նավթի զգալի արտահոսքը: Այս աղետի հետևանքնով կտրուկ նվազել է հասարակության և ներդրողների վստահությունը ընկերության նկատմամբ:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
11:04 12/08/26
10:50 12/08/26
10:30 12/08/26
