16/06/2010 12:12
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Եվրագոտու անդամ երկրներում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվում են արդեն երկրորդ ամիսն անընդմեջ` պայմանավորված այս երկրներում կառավարության կողմից ավտոարտադրության ոլորտի խթանմանն ուղղված ծրագրերի դադարեցմամբ: Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) տվյալների համաձայն ապրիլին գրանցված անկումից հետո մայիս ամսվա ընթացքում նույնպես գրանցվել է անկում` 9,3%-ով: Հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում Եվրագոտու վաճառվել է 1,13 մլն ավտոմեքենա, ընդ որում իրենց վաճառքի ծավալներով առանձնացել են գերմանական Volkswagen (249,1 հազար ավտոմեքենա), ֆրանսիական PSA Peugeot Citroen (157,3 հազար ավտոմեքենա) և Renault (118 հազար ավտոմեքենա) ընկերությունները:
Մայիս ամսվա ընթացքում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալների անկում է գրանցվել եվրոպական երեք ամենախոշոր ավտոշուկաներում: Այսպես, Գերմանիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 35%-ով, Ֆրանսիայում` 11,5%-ով, իսկ Իտալիայում ցուցանիշի անկումը կազմել է 14%:
01/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.35
+0.17
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.1274
-0.048
Լարի (GEL)
138.22
+0.07
Արծաթ
897.5
+33.14
17:41 01/06/26
16:50 01/06/26
16:11 01/06/26
