Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Tesla-յի հիմնադիր Իլոն Մասքի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը
27/08/2020 12:40
Կիսվել

Tesla-յի հիմնադիր Իլոն Մասքի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքի կարողությունն ընթացիկ տարվա սկզբից ի վեր աճել Է ավելի քան 3,5 անգամ եւ առաջին անգամ գերազանցել 100 միլիարդ դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index (BBI)-ին:

Օգոստոսի 27-ի դրությամբ Մասքի կարողությունը գնահատվում Է 101 միլիարդ դոլար: Ընդ որում՝ տարեսկզբին, BBI-ի համաձայն, այն գտնվում Էր 27,4 միլիարդի նշագծին: Այսպիսով, տարվա սկզբից ի վեր միլիարդատիրոջ կարողությունն աճել Է 73,6 մլրդ դոլարով՝ 3,7 անգամ:

Դա պայմանավորված Է Tesla-ի բաժնետոմսերի գնի աճով: Օգոստոսի 26-ին Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են 6,42 տոկոսով եւ սակարկությունների փակվելու պահին արժեցել 2153,17 դոլար: Իսկ օգոստոսի 20-ին Tesla-ի բաժնետոմսերի գնանշումները պատմության մեջ առաջին անգամ բարձրացել են 2 հազար դոլարից: Հունվարին ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմել Է 430,26 դոլար:

Այսպիսով, տարվա սկզբից Tesla-ի կապիտալացումն աճել Է 4,7 անգամ: Դրա հետ մեկտեղ Մասքն առաջվա պես մնում BBI-ի վարկանիշի չորրորդ տեղում:

Առաջին դիրքում մնում Է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 202 մլրդ դոլար կարողությամբ, երկրորդում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն Է, որի կապիտալը գնահատվում Է 124 մլրդ դոլար: Երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 115 մլրդ դոլար կարողությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12