Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Վիվա-ՄՏՍ. Շնողում ներդրված էներգախնայող համակարգն սկսել է նպաստել համայնքային բյուջեի տնտեսմանը
27/08/2020 15:52
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Շնողում ներդրված էներգախնայող համակարգն սկսել է նպաստել համայնքային բյուջեի տնտեսմանը

Լոռու մարզի  Շնող  գյուղում արդեն մի քանի ամիս էներգախնայող համակարգ է գործում: Մինչ այդ, գյուղի մի հատված լուսավորված էր ծախսատար և ոչ դիմացկուն՝ արագ շարքից դուրս եկող լապտերներով: Այդ չարդարացված ծախսերը կրճատելու և լուսավորության խնդիրը լուծելու հարցում, համայնքին աջակցել են գյուղական վայրերում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Նոր տեխնոլոգիաներով աշխատող՝ LED լուսատուներն արդեն ապահովում են ցանկալի արդյունք. ամսվա կտրվածքով՝ համայնքի ծախսերը կրճատվել են:

«Մինչև համակարգի ներդրումը կատարել ենք հաշվարկներ: Ամսվա կտրվածքով, փողոցների լուսավորության համար ծախսվել է 80-85 հազար դրամ: Դա միայն ծախսած էներգիայի համար վճարվող գումարի չափն է: Եթե հաշվի առնենք նաև հին լուսամփոփների հետ կապված խնդիրները՝ ժամանակից շուտ շարքից դուրս գալն ու հավելյալ ծախսերը, ապա ավելի պարզ պատկեր կստացվի: Այժմ այդ խնդիրներն այլևս չկան: Նոր համակարգի շահագործման արդյունավետությունն ակնհայտ է: Այժմ, նույն նպատակի և տարածքի համար, ամսական ծախսը կազմում է առավելագույնը 51 հազար դրամ: Ամսվա ընթացքում տնտեսվում է 30-35 հազար դրամ»,-ասել է Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Նախատեսված ծրագրով, Շնողում պետք է լուսավորվեր շուրջ 1,4 կմ երկարությամբ հատված: Ներդրումներ կատարելու՝ համայնքի պատրաստակամության շնորհիվ, այդ ցուցանիշն այժմ այլ է: Լուսավորվել է կենտրոնական ամբողջ փողոցը, որը կազմում է 1,7 կմ: Տեղադրվել է էներգախնայող 47 LED լուսարձակ: Նոր համակարգն արդեն գործարկվել է, իսկ պաշտոնական բացմանը փոխարինել է տեսազանգով «մասնակցելու» ձևաչափը:

«Այս էներգախնայող համակարգի արդյունավետությունը երկարաժամկետ է լինելու: Դա ամենակարևոր ձեռքբերումներից է: Մենք դրական արձագանք ենք ստացել այն գյուղերից, որտեղ իրականացրել ենք ծրագիրը: Դուք ևս, ժամանակի ընթացքում, կզգաք նոր տեխնոլոգիաների առավելությունը. կխնայվեն միջոցներ: Եթե համայնքներին հաջողվի խնայված միջոցներն ուղղել մյուս խնդիրների լուծմանը՝ աստիճանաբար հնարավոր կլինի դրական փոփոխություն արձանագրել տարբեր հատվածներում: Դա ծախսերի արդյունավետ կառավարման կարևոր բաղադրիչ է»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ժամանակի պահանջից ելնելով, մենք փոխել ենք ծրագրի ավարտը ներկայացնելու ձևաչափը, սակայն նպատակը՝ Էկոգյուղերի ցանցի ստեղծումն ու զարգացումը, մնացել է նույնը: Այս համայնքը շուրջ 30%-ով մասնակցել է ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ ավելի մեծ տարածք է ներգրավվել իրականացվող նախագծում: Դա ևս կարևոր ձեռքբերում է»,-ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

LED լուսատուները խնայողության, բնապահպանական արդյունքի և լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են: Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար, շատ բնակավայրերում աշխատանքները համակարգվում են տարիների կտրվածքով:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am    

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83