Հակոբ Արշակյան. «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՄՈՒՐՋ» Ծրագիր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 26-ին՝ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2020 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։
Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 3֊ին և իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Սիլիկոնյան Հովտի-ի կողմից՝ հաշվի առնելով, որ այն շահույթ չհետապնդող հայկական ամենախոշոր կազմակերպությունն է և ունի Սփյուռքի հետ հաստատած կապեր ողջ աշխարհում:
Ծրագրի առաջին բաղադրիչով Նախատեսում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի հետ համատեղ կազմակերպել կայացած ընկերությունների համար աքսելերացիոն դասընթացներ, որտեղ մենթորները, փորձագետները և Guest speaker-ները կլինեն համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոոլորտի հայ ներկայացուցիչները: Նրանց թվում են՝ Նուբար Աֆեյանը, Ռեվ Լեպարիդյանը- NVidea Vice President, Ջոն Կիբարյան PDF Solution հիմնադիր և գործադիր տնօրեն, Երվանդ Զորյան֊ Synopsys ընկերության գլխավոր Ճարտարապետ և Synopsysy Հայաստանի Նախագահ, Ալեքսիս Օհանյան- Reddit ընկերության հիմնադիր և այլն:
Համավարակի պայմաններում նախատեսվում է աքսելերացիոն դասընթացը անցկացնել օնլայն, որի ավարտից հետո, ընկերություններ կայցելեն Սիլիկոնյան Հովիտ և տեղում կհանդիպեն մենթորներին, ներդրողներին, այցելություններ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, գտնեն նոր գործընկերներ և շուկաներ:
Աքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունումն ավարտվել է օգոստոսի 23֊ին և դասընթացի փուլի մեկնարկը կտրվի սեպտեմբերին: Դասընթացները կտևեն 8 շաբաթ և կիրականացվե են Հայկական Վիրտուալ Համալսարանի միջոցով:
Առաջին փուլի համար նախատեսվում է ընտրել լավագույն 15 ընկերությունները, ովքեր կմասնակցեն օնլայն դասընթացի, որից հետո մասնակիցները կայցելեն Սիլիկոյնյան հովիտ:
Երկրորդ փուլի ընտրությունը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերին՝ ընտրելով ևս 15 ընկերությունը:
Ծրագրի երկրորդ բաղադրիչով Դրեյփերի համալսարանի գարնան դասընթացներին մասնակցելու համար ստացվել է 244 դիմում, որից հաղթող է ճանաչվել 5 սկսնակ ձեռներեց, ևս 3֊ը՝ ստացել են մասնակի կրթաթոշակ Համալսարանի կողմից, մնացած 50% կրթաթոշակ տրամադրել է «Իմ քայլը հիմնադրամը»:
Ամռան դասընթացներին մասնակցելու համար ստացվել են 122 դիմում որից հաղթող են ճանաչվել լավագույն 5-ը:
Այժմ մասնակիցները անցնում են օնլայն դասընթացներ, մասնակցում՝ մրցույթների: Համավարակի ավարտից հետո հաղթած ձեռներեցները կայցելեն Դրեյփերի համալսարան և տեղում կմասնակցեն 7 շաբաթ տևողությամբ դասընթացների և ավարտին ծրագրերը կներկայացնեն վենչուրային կապիտալիստներին:
Օնլայն դասընթացներին մասնակցելու համար 13 ձեռներեցների համար ծախսվել է 10.400ԱՄն դոլար (1 Անձի մասնակցությունը-800$)
Ծրագրի երրորդ բաղադրիչ
Ծրագրի կարևորագույն բաղադրիչն է Հայսատնում հիմնել առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ը:
«ՀԱԲ»-ի փիլիսոփայությունը իննովացիաներ ձևավորող «Էկոհամակարգի» ամբողջականցումն է, որը հնարավոր է դառնալու կրթական, հետազոտական և զարգացման մասշտաբային ծրագրերի իրականացմամբ: «ՀԱԲ»֊ում աշխատանքային տարածքներ են տրամադրվելու Հայաստան տեղափոխված ստարտափներին, որտեղ հնարավոր կլինի կյանքի կոչել նորարական գաղափարները, կազմակերպվելու են «ինկուբացիոն» ու «աքսելերացիոն» ծրագրեր, հնարավորություններ են ստեղծվելու ընկերությունների համար հանդիպելու վենչուրային ներդրողների, բիզնես հրեշտակների հետ և ներկայացնելու արտադրանքը, կազմակերպեու հանդիպումներ և քննարկումներ ոլորտի հաջողական ձեռներեցների հետ:
«ՀԱԲ»-ը գտնվում է Երևանի Մաթեմատիկական մեքենաների Ինստիտուտի տարածքում, ինչը Խորհրդային Միության առաջատար գիտահետազոտական և զարգացման ինստիտուտներից է եղել, որը մի շարք բարձր տեխնոլոգիական ոլորտների, ինչպես փոքր և միջին չափի համակարգիչները և բարձ հուսալիությամբ հաշվողական համակիրների ստեղծման առաջատարներից է հանդիսացել:
«ՀԱԲ»-ի ընդհանուր տարածքը 682.5քմ է, բաղկացած է լինելու աշխատանքային, հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու, ծրագրերի ներկայացման և այլ անհրաժեշտ տարածքներից:
Ավարտվել է ներքին հարդարման ինտերիեր դիզայնի մրցույթը, ներկայացված նախագիծը գտնվում է հաստատման փուլում: Տարածքի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ․ դեկտեմբերին:
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։