Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվա-ՄՏՍ. Վագոն-տնակի տխուր պայմաններից կազատվի ևս մեկ ընտանիք
04/09/2020 14:59
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Վագոն-տնակի տխուր պայմաններից կազատվի ևս մեկ ընտանիք

Լավ կյանքի հույսն ու հեռանկարը, տարիներ առաջ, Կարապետյանների ընտանիքին երկրի սահմաններից դուրս էին հանել: Օտարության մեջ, սակայն, նախատեսված ծրագրերն ու կյանքի հունն այլ ընթացք են ստացել: Բազմաթիվ՝ առողջական ու ֆինանսական խնդիրներ հաղթահարելուց հետո, Կարապետյաններն ստիպված են եղել վերադառնալ Հայաստան: Անտուն մնացած ընտանիքը մի փոքրիկ հողակտոր է գնել ու ապրել վագոն-տնակում: Արարատի մարզի Դվին գյուղում տեղադրված երկաթյա կացարանը, 8 տարի Կարապետյաններին ծառայելուց հետո, քայքայվել է:

«Վագոն-տնակը մետաղական է և քայքայվել է: Ներսում վաղուց կաթում էր, առաստաղն էլ շարքից դուրս էր եկել: Փորձեցինք դեմն առնել, նորոգել, բայց ամեն ինչ ժամանակավոր էր: Ստիպված հարմարվել ենք, բայց այլևս հնարավոր չէ համակերպվել»,-ասել է տանտիրուհին՝ Մելսիդա Կարապետյանը:

Որդու՝ Մարտիկի ընտանիքին օգնելու նպատակով, 91-ամյա հայրը՝ Սոտնիկը, շինարարություն է նախաձեռնել՝ ներդնելով տարիներ շարունակ հավաքած խնայողությունը՝ կենսաթոշակը: Ավելին չկարողանալով՝ Սոտնիկը որդուն ուղղորդել է դիմել հանրապետության բոլոր մարզերում տնաշինական ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպություններին՝ Վիվա-ՄՏՍ-ի ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»: Ծրագրում ընդգրկված՝ Կարապետյանների ընտանիքը շինարարությունն սկսել է իրականացնել համավարակի պայմաններում:

«Ինչ կազմակերպել և արել եմ՝ իմ շնորհքն է: Թոշակս հավաքել եմ՝ իմ ձեռքով երեխաներիս օգնելու համար: Արել եմ, որ իմ մահից հետո ոչ ոք դրսում չմնա: 91 տարեկան եմ, աշխատել եմ մինչև 88 տարեկան: Ես ինձ պահում եմ՝ երեխաներիս էլ՝ ինձ հետ: Շինարարությանը չեն թողնում մասնակցեմ՝ ասելով, որ ես իմ գործն արդեն արել եմ»,-ասել է Սոտնիկ Կարապետյանը:

Արդեն մի քանի ամիս ընթացող շինարարությունը փոխել է ընտանիքի անդամների տրամադրությունն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Աշխատում են օր առաջ ավարտին հասցնել այն, ինչը չի հաջողվել նախկինում: 91-ամյա պապն էլ անհամբեր սպասում է նոր տան բացման արարողությանը: Հույս ունի, որ  որդու ընտանիքը Նոր տարին կնշի քարե տանը, իսկ ինքը, սեղանի պատվավոր հատվածում նստած՝ կընդունի իրենց աջակցող կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ներկայացուցիչներին:

Սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող՝ տարիների գործընկերներն ակտիվորեն հետևում են հանրապետության տարբեր մարզերում իրականացվող աշխատանքներին՝ ձգտելով տարեվերջին արձանագրել ծրագրով նախատեսված՝ ցանկալի արդյունքը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am    

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52