22/06/2010 12:48
ԵՄ ԱՄԵՆԱԱՂՔԱՏ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ` ԼԱՏՎԻԱ, ՌՈՒՄԻՆԻԱ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱ
ԵՄ անդամ երկրներում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ամենացածր մակարդակը գրանցվել է Լատվիայում: Եվրոպական վիճակագրական գործակալության հրապարակած հաշվետվության համաձայն` ցուցանիշի բավականին ցածր մակարդակ գրանցվել է նաև Ռումինիայում և Բուլղարիայում: Այսպես, սպառողական գնողունակության ցուցանիշը այս երեք երկրներում սահմանվել է ԵՄ միջին մակարդակից ցածր` համապատասխանաբար 60%-ով, 45%-ով և 41%-ով:
Բնակչության կենսամակարդակի առավել բարձր ցուցանիշներ գրանցվել է Լյուսքեմբուրգում: Այստեղ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը գերազանցում է ԵՄ միջին ցուցանիշը 268%-ով:
Նշենք նաև, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով ԵՄ միջին մակարդակից համեմատաբար բարձր մակարդակ է գրանցվել նաև Ավստրիայում, Շվեյցարիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Բելգիայում:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
