ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿ ԿԿԻՐԱՌՎԻ ՆԱԵՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ֆրանսիան, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի օրինակով, արդեն հաջորդ տարի բանկային գործունեության նկատմամբ կկիրառի նոր հարկատեսակ, ընդ որում բանկերի համար սահմանված այս նոր հարկատեսակից ստացված եկամուտներն արդեն իսկ ընդգրկված են 2011 թվականի բյուջեի նախնական նախագծում: Ինչպես նշվում է այս երեք երկրների Էկոնոմիկայի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ` բանկային գործունեության նկատմամբ նոր հարկատեսակի կիրառումը երկրների համատեղ տնտեսական քաղաքականության մի մասն է կազմում:
Հիշեցնենք, որ մինչև այս բանկային գործունեության նկատմամբ նոր հարկատեսակի կիրառման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը` նշելով, որ այն կկիրառվի արդեն 2011 թվականի հունվարի 1-ից: