23/06/2010 14:16
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է, ՍԱԿԱՅՆ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԱՐԱԳ, ՈՐՔԱՆ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՆՔ
ԱՄՆ տնտեսությունը դրսևորում է աճի միտումներ, սակայն վերականգնվում է ոչ այնքան արագ տեմպերով, որքան կցանկանայինք: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` նշելով, որ ամերիկյան տնտեսության վերականգնման տեմպերի արագացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել կոնկրետ հարկաբյուջետային միջոցառումներ: ԱՄՆ նախագահի խոսքերով` վերջին ժամանակահատվածում ԱՄՆ տնտեսության միայն մասնավոր հատվածում ստեղծել է 0,5 մլն նոր աշխատատեղ, սակայն դա դեռ բավարար չէ տնտեսության վերականգնման կայուն տեմպերի ապահովման տեսանկյունից:
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահն` ամերիկյան կառավարությունը ներկայումս առավել մեծ ուշադրություն է դարձնում փոքր և միջին բիզնես զարգացման ծրագրերին, քանի որ այս բոլոր ներդրումների ներգրավումը կնպաստի տնտեսության աշխուժացմանը, նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:
ԱՄՆ Աշխատանքի նախարարության տվյալների համաձայն` մայիս ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում սահմանվել է 9,7%:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
