
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է 71 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Չինաստանի կառավարությունը զգալի ծախսեր է կատարում իր ռազմավարական պահանջների բավարարման նպատակով: Չինաստանի ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալների համաձայն` 2009 թվականին Չինաստանում կառավարության ռազմավարական ծախսերը կազմել են 482,5 մլրդ յուան (71 մլրդ դոլար): Ընթացիկ տարվա հմար ռազմավարական ծախսերը սահմանվել է 532,1 մլրդ յուան (78,2 մլրդ դոլար) մակարդակում:
Նշենք նաև, որ 2009 թվականի արդյունքներով Չինաստանի բյուջետային ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 4,28 տրիլիոն յուան: