ՋՈՐՋ ՍՈՐՈՍ – ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ-Ի ՀԱՄԱՐ
Գերմանիայի բյուջետային քաղաքականությունը կհանգեցնի դեֆլյացիոն երևույթների` ամբողջ Եվրագոտում: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի ներդրող Ջորջ Սորոսը` նշելով, որ Գերմանիայի վարած տնտեսական քաղաքականությունը վտանգ է պարունակում նաև ամբողջ Եվրոպական Միության համար: Տնտեսագետի խոսքերով` Գերմանիայի համառ պայքարը` երկրի բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ, անհիմն է և վտանգավոր: Պետական բյուջեի ծախսերի շարունակաբար կրճատման փոխարեն, ըստ տնտեսագետի, Գերմանիայի համար առավել արդյուավետ կլինի իր ուշադրությունն ուղղել տնտեսական աճի խթանմանը: