28/06/2010 10:46
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ԿՂԶԻՆԵՐ ՉԻ ՎԱՃԱՌԻ
Հունաստանի կառավարությունը պաշտոնապես հերքել է վերջերս լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվութունը, ըստ որի` Հունաստանի կառավարությունը մտադիր է վաճառքի և երկարաժամկետ վարձակալության ներկայացնել իր շուրջ 6 հազար փոքր կղզիները և ներգրաված միջոցներով մարել իր պարտքերը: Այս ոչ պաշտոնական հայտարարությունների մեջ նաև ասվում էր, թե իբրև զբոսաշրջության տեսանկյունից առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող կղզիները գնելու ցանկություն են հայտնել առավելապես ռուս և չինացի ներդրողները:
Հունաստանի կառավարության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարության համաձայն` Հունաստանը չի պատրաստվում վաճառել իր կղզիները:
Նշենք, որ Հունաստանը պետական պարտքի վերկանազմավորման նպատակով դեռևս ֆինանսական աջակցության և լրացուցիչ միջոցների կարիք ունի: Այս երկրի կառավարությունն արդեն ձեռնարկել է միջոցառումներ` ուղղված պետական բյուջեի ծախսերի ընդհանուր մակարդակի կրճատմանը:
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հունաստանը հայտնվել էր բավականին լուրջ բյուջետային խնդիրների առջև և ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել էր Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:
Մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատել էին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի ՀՆԱ-ի 13%-ը գերազանցող բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
