28/06/2010 12:55
G20-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ՄԻՆՉԵՎ 2013Թ.-Ը ԿՐՃԱՏԵԼ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
Կանադայում կայացած G20 համաժողովի մասնակից երկրների ղեկավարները համաձայնության են եկել մինչև 2013 թվականը շուրջ երկու անգամ կրճատել իրենց երկրների պետական բյուջեի պակասուրդը: Հատկանշական է, որ համաժողովի շրջանակներում պետական բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ միասնական բանաձևի ընդունմանը կողմ են արտահայտվել եվրոպական երկրների ներկայացուցիչները, մինչդեռ ԱՄՆ-ն և մի քանի երկրների ներկայացուցիչներ հարցին մոտեցել են վերապահումներով` նշելով, որ բյուջեի պակասուրդի կրճատմանն ուղղված քայլերը կարող են ճնշել տնտեսական աճը:
Հիշեցնենք, որ G20 համաժողովը մեկնարկել էր հունիսի 26-ին, Տորոնտո քաղաքում:
26/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.36
+0.16
Եվրո (EUR)
436.15
-1.63
Ռուբլի (RUR)
4.5802
-0.0817
Լարի (GEL)
139.53
+0.08
Արծաթ
887.73
+39.19
21:41 26/03/26
18:04 26/03/26
