28/06/2010 16:02
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԿՂԶԻՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Իտալիայում վաճառքի են ներկայացվում կղզիներ, սարեր և անգամ տարածքներ տարբեր քաղաքներում: Պետական սեփականության գնահատման հատուկ գործակալության կողմից կազմված ցուցակում ընդգրկված աշխարհագրական տարածքները գնելու հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատներն, այնպես էլ տարբեր կազմակերպություններ և ընկերություններ:
Տեղական լրատվամիջոցների պարզաբանմամբ` Իտալիայի կառավարությունն այս կերպ փորձում է անցում կատարել ֆեդերալիզմի գաղափարին` տեղական ինքնակառավարման նոր սկզբունքների ներդրմանը, ինչը նշանակում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենք անկախ են որոշելու իրնեց տնօրինության տակ գտնվող տարածքների հետագա օգտագործման հարցը` այդ տարածքները հանձնելով վարձակալության կամ ներկայացնելով վաճառքի: Այս գործարքների արդյունքում ներգրաված միջոցները նույնպես տնօրինելու են տեղական իշխանությունները:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
