30/06/2010 12:09
IATA – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՎԵՐԱԿԱՆԳՎԵԼ Է
Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիան (IATA) ամփոփել է մայիս ամսվա ընթացքում միջազգային ավիափոխադրումների հիմնական դինամիկան ներկայացնող տվյալները, որոնց համաձայն հաշվետու ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է ավիափոխադրումների զգալի աճ: Այսպես, հաշվետու ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ միջազգային ուղևորափոխադրումներն աճել են 11,7%-ով, իսկ բեռնափոխադրումները` 34,3%-ով:
Նման զգալի աճն առավելապես պայմանավորված է ապրիլին Իսլանդիայում հրաբուխի ժայթքման պատճառով ավիաընկերությունների գործունեության ժամանակավոր դադարեցմամբ և որպես դրա հետևանք` մայիս ամսում ավիափոխադրումների նկատմամաբ պահանջարկի զգալի աճով:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
