ԱՄՆ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՆԿՈՒՄ
Հունիսին մայիս ամսվա համեմատությամբ գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կրճատվել է 0,2 տոկոսային կետով և կազմել 9,5%: Նման տվյալներ է հրապարակել ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը: Նշենք, որ մայիս ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում գրանցված գործազրկության մակարդակն ամենաբարձրն էր վերջին մեկ տարվա կտրվածքով և հուլիս ամսում գործազրկության մակարդակի անկումը դարձել է դրական սպասումների պատճառ: Վերլուծաբանների գնահատմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, որի առաջնային նպատակներից մեկը երկրում նոր աշխատատեղերի ստեղծումն է, իր ձեռնարկած քայլերի շնորհիվ կարող է գործազրկության կրճատման ուղղությամբ հասնել լուրջ հաջողությունների: