ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կտրամադրի մոտ 2 միլիարդ դոլար ամերիկյան երկու ընկերությունների, որոնց գործունեությունը կապված է արևի էներգիայի հետ` այս կերպ խթանելով երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը: Իր ավանդական ամենշաբաթյա ելույթի շրջանակներում Բարաք Օբաման նշել է, որ իր վարչակազմը պատրաստ է պայքարել, որպեսզի նոր աշխատատեղեր և արտադրական նոր ընկերություններ ստեղծվեն ԱՄՆ-ում:
Վերլուծաբանների գնահատմամբ` տվյալ նախագծի իրականացումը կնպասնի առնվազն 1.6 հազար աշխատատեղերի ստեղծմանը, իսկ շինարարության ավարտից հետո կայանը կարող է մոտ 70 հազար բնակարանների ապահովել էներգիայով: