![ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՋՈՒԹԱԿԸ](https://b24.am/pub/uploads/2010/07/violin_815304262.jpg)
ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՋՈՒԹԱԿԸ
Իտալացի անվանի երաժիշտ Գվարնելի դեր Ջեզի ջութակը շուտով կներկայացվի աճուրդի: Ջութակը, որի նախնական գինը շուրջ 18 միլիոն դոլար է, համարվում է ամենաթանկ ջութակն աշխարհում: Աճուրդի կազմակերպիչն է Bien&Fushi ընկերությունը:
Գվարնելի դեր Ջեզին, որին շատ հաճախ համեմատում են մեկ այլ հռչակավոր վարպետի` Ստրադիվարիի հետ, ջութակի վրա կատարվող աշխատանքներն ավարտել է 1741 թվականին: Տարբեր ժամանակներում այս ջութակը նվագել են բազմաթիվ նշանավոր ջութակահարներ: Իսկ իր «Վիետան» անվանումը ջութակը ստացել է դեռևս 19-րդ դարում` հայտնի բելգիացի կոմպոզիտոր Անրի Վիետանի անունից:
Այսօր այս եզակի գործիքը պատկանում է բրիտանացի ֆինանսիստ Իեն Ստուցկերին: