
VOLKSWAGEN-Ը ԽԹԱՆՈՒՄ Է ՄԵՔՍԻԿԱՅԻ ԱՎՏՈՐԱՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գերմանական առաջատար ավտոարտադրող Volkswagen կոնցեռնը պատրաստվում է ներդնել շուրջ մեկ միլիարդ դոլար ավտոմեքենաների շարժիչ և այլ ավտոմասեր արտադրող գործարանի շինարարության մեջ ` Volkswagen New Beetle մոդելը Մեքսիկայում արտադրելու համար:
Volkswagen New Beetle-ը ժամանակակից ռետրո-մեքենա է, հանրահայտ «Ժուկ» մեքենայի իրավահաջորդը: Նոր ավտոմեքենայի արտադրությունը կապված է Մեքսիկայի անկախության 200 տարելիցի հետ, որը կնշվի սույն տարվա սեպտեմբեր ամսին: