
Ucom. ցանցում առկա խնդրի պատճառը եվրոպացի գործընկերոջ մոտ առաջացած տեխնիկական խոտանն է
Ucom-ը ցանցային խնդիրների մասին հաղորդագրություն է տարածել։ Ըկերությունը մասնավորապես նշում է՝ խնդիրը պայմանավորված է Եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի տեխնիկական խնդրով։
«Հարգելի´ բաժանորդներ,
Ucom ընկերության ցանցում առկա խնդիրը պայմանավորված է Եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի մոտ գրանցված տեխնիկական խոտանով: Մեր ընկերության տեխնիկական անձնակազմն անդադար կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ: Նրանց կողմից խոտանը կարգավորվելուն պես Ձեզ անմիջապես կտեղեկացնենք: Հայցում ենք Ձեր ներողամտությունը», – ասված է հաղորդագրության մեջ։