
Նիկոլ Փաշինյան. Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանը կարժանանան ազգային հերոսի կոչման
Նոր ազգային հերոսներ կունենանք։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամերին Արցախում ընթացող մարտերից նոր անուններ է առանձնացրել, որոնք կարժանանան ազգային հերոսի կոչման։
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման:
Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին», – գրել է վարչապետը: