14/07/2010 11:31
ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
2010 թվականի հունիս ամսվա արդյունքներով ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը կազմել է 68,42 մլրդ դոլար: Նման տվյալներ է հրապարակել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Ներկայացրած տվյալների համաձայն` 2009-2010 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների կտրվածքով ԱՄՆ բոյւջեի պակասուրդը կազմել է 1,004 տրիլիոն դոլար:
Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա համապատասխան ժամանակահատվածում ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 1,1 տրիլիոն դոլար, իսկ միայն նախորդ տարվա հունիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը գերազանցել էր 94,3 մլրդ դոլարը:
ԱՄՆ կառավարության կանխատեսումների համաձայն` ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կկազմի 1,56 տրիլիոն դոլար կամ երկրի ՀՆԱ-ի 10,6%-ը: Այսպիսով, ընթացիկ ֆինանսական տարին կդառնա ԱՄՆ պատմության մեջ երկրորդ տարին, երբ երկրի բյուջեի պակասուրդը գերազանցում է 1 տրիլիոն դոլարը:
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
Արծաթ
669.74
+19.26
17:48 21/07/26
17:36 21/07/26
15:58 21/07/26
